1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շվեյցարիայում «խելացի» արեւային Էլեկտրակայան են մշակել շենքերի ճակատների համար

Շվեյցարիայում «խելացի» արեւային Էլեկտրակայան են մշակել շենքերի ճակատների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենքերի ճակատների համար «խելացի» արեւամարտկոցներ են ստեղծել Ցյուրիխի տեխնիկական համալսարանի (ETHZ) ինժեներները: Պանելները կարող են շարժվել հորիզոնական եւ ուղղաձիգ ուղղությամբ՝ ընտրելով անհրաժեշտ կողմնորոշումն Արեգակի նկատմամբ՝ տվյալ շրջանում շենքերի օպտիմալ ջեռուցման կամ սառեցման նպատակով: Իրենց մշաման մասին մասնագետները պատմել են Nature Energy հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես իր կայքում նշել Է ETHZ-ն, պրոֆեսոր Առնո Շլյուտերի ղեկավարած գիտական խումբն ստեղծել Է «տեղափոխելի արեւային պանելների համակարգ Էլեկտրականության արտադրության համար», որը, կախված եղանակից, կարգավորում Է շենքի պատերին ընկնող՝ Արգակի ճառագայթման քանակը: Մեկ տարում, հաշվի առնելով տաքության եւ սառնության սեզոնային կարիքները, չափավոր կլիմայի պայմաններում նման Էլեկտրակայանում արտադրվում Է 15 տոկոսով ավելի Էներգիա, քան սպառվում Է, իսկ ամռան պարզ եղանակին այդ համակարգը 50 տոկոսով ավելի արտադրողական Է շենքի ճակատին ամրացված ստատիկ արեւային պանելներից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]