Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Իմ քայլը» խմբակցությունն արձակուրդից հետո գումարել է իր առաջին նիստը

«Իմ քայլը» խմբակցությունն արձակուրդից հետո գումարել է իր առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային արձակուրդից հետո «Իմ քայլը» խմբակցությունը օգոստոսի 28-ին իր առաջին պաշտոնական նիստն է գումարել:

«Հանդիպման ընթացքում քննարկելու ենք այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են մեր օրակարգում: Նաև առանձին հանձնաժողովներ կներկայացնեն իրենց աշխատաքները, որոնք կատարվել են: Կտեսնենք արդեն ով ինչ առաջարկ կունենա որևէ հարց օրակարգ մտցնելու հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին, թե արդյոք քննարկվելո՞ւ է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված հարցը, Մակունցը չբացառեց, որ այդ հարցը ևս քննարկվի՝ նշելով, թե այս պահին հստակ չի կարող պատասխանել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]