Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Երևանում հոկտեմբերին կկայանա ATN Հայաստան-Սփյուռք գործարար խորհրդաժողովը

Երևանում հոկտեմբերին կկայանա ATN Հայաստան-Սփյուռք գործարար խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական առևտրի պալատը, որը նաև ծանոթ է որպես Հայկական առևտրային ցանց (Armenian Trade Network – Global Armenian Chamber of Commerce), 2019թ.-ի հոկտեմբերի 10-ին Երևանում կազմակերպում է գործարար խորհրդաժողով՝ ATN Business Forum նվիրված Հայաստան-Սփյուռք գործարար կապերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովը հաջորդում է սփյուռքահայ գործարարներին ATN-ի կողմից նախապես արված կոչին՝ ավելի ակտիվ ներգրավվելու հայրենիքում: ATN-ը միակ միջոլորտային համահայկական գործարար կազմակերպությունն է, որ ներառում է 17 գործարար միություններ՝ 13 երկրներում։ Կազմակերպության նպատակն է վերակառուցել հայկական դարավոր առևտրային ցանցերը՝ նպաստելով նոր գործարար կապերի առաջացմանըև ստեղծելով նոր հարթակ սփյուռքի և Հայաստանի առևտրարդյունաբերական պալատների և գործարար միությունների միջեւ՝ գիտելիքների ևփորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։

Հայաստան-սփյուռք կայուն տնտեսական համագործակցության ուղղություններն ու համաշխարհային գործարար կապերի խթանումը գալիք խորհրդաժողովի գլխավոր թեմաներն են, որոնց շրջանակներում նախատեսվում են ազատ քննարկումներ բանախոսների և գրանցված հրավիրյալների միջեւ՝ Հայաստան-սփյուռք տնտեսական կապերի զարգացման մարտահրավերներին վերաբերվող կարեւոր հարցերի շուրջ: Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ կառավարության, ինչպես նաև սփյուռքի և Հայաստանի առևտրարդյունաբերական պալատների և գործարար խորհուրդների հետ համագործակցությամբ: Խորհրդաժողովին մասնակցելու են ATN-ի անդամ կազմակերպությունների պատվիրակները, տարբեր երկրներից հրավիրված և գրանցված գործարարներ ու դիտորդներ։ Նիստերը կվարեն ATN-ի, ինչպես նաեւ պետական և մասնավոր հատվածից ներկայացուցիչներ։ Երկխոսությունը ըստ օրակարգի նախ պիտի անդրադառնա Հայաստան-Սփյուռք գործարար համագործակցության փորձին, ընդհանուր ներդրումների խթանման խնդիրներին և Հայաստանի ներդրումային դաշտի վարկանիշի բարձրացման խնդիրներին:

Ապա, Սփյուռքի ներգրավումը տնտեսական զարգացման օրակարգում քննարկումը, հատկապես Նոր Հայաստանի ընձեռնած հնարավորությունների լոյսի ներքո, պիտի ընդգրկի Սփյուռքին առնչվող և հեղափոխությունից սկզիբ առած համակարգային և օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև սփյուռքահայ գործարար միջավայրի հետ կապեր հաստատելու փորձերը, ներդրողների դժգոհությունների կարգավորման մեխանիզմների և այլ հարցեր։

Վերջնանպատակ ունենալով Սփյուռքի ներգրավվածութամբ տնտեսական մրցունակության բարելավումը, համաժողովը կենտրոնանալու է նաև ներկայիս ներդրումային քաղաքականության և առաջնահերթ ոլորտների վրա, ինչպես նաև շարունակական երկխոսության միջոցով Հայաստան-Սփյուռք արդյունավետ գործարար օրակարգի զարգացման միջոցների, Հայաստանի և Սփյուռքի գործարար միությունների և մասնավոր հատվածում գործող կազմակերպությունների, երկարաժամկետ համագործակցություն ապահովող գործիքների վրա, ներառյալ ATN-ի առաքելության և հավաքական դերի մասին որպես երկխոսության և համատեղ ցանցային գործարար կապերի հարթակ։

Խորհրդաժողովի ավարտից հետո տեղի է ունենալու ավանդական դարձած ATN-ի հայ գործարար մրցանակաբաշխության արարողությունը հետևյալ դասակարգերում՝ Հայաստանի գործարար գերազանցության մրցանակ, Համաշխարհային նվաճում մրցանակ, Հայաստանում լավագույն ներդրող մրցանակ, Տարվա լավագույն գործարար մրցանակ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]