Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սկսվել է Ս-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային

Սկսվել է Ս-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի կողմից գնված ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային արդեն սկսվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ս-400-ներ տեղափոխող առաջին օդանավը վայրէջք է կատարել Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]