Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քրեական գործով Գագիկ Խաչատրյանի կարգավիճակը կորոշեն քննիչները. Արթուր Վանեցյան

Քրեական գործով Գագիկ Խաչատրյանի կարգավիճակը կորոշեն քննիչները. Արթուր 
Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առնչվող, առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական լիազորությունների չարաշահման հատկանիշներով հարուցված քրեական գործի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրենն ընդգծեց, որ կատարվել է մեծ ծավալի աշխատանք, հավաքվել են ապացույցներ, որոնց համակցությունը թույլ է տվել իրականացնել այդ գործողությունները: 

«Մինչ այդ Գագիկ Խաչատրյանը մի քանի անգամ հրավիրվել է քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա: Ապացույցների համակցությունը մեզ հիմք է տվել կատարել մեր այսօրվա գործողությունները»,- ասաց նա:

Վանեցյանը հայտնեց, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկելու նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող Կարեն Խաչատրյանին, ով ՊԵԿ-ի աշխատակից է եղել:  ՀՀ ԱԱԾ տնօրենը հստակեցրեց, որ Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի կարգավիճակը կորոշեն քննիչները: «Այսօր օրվա ավարտին, կարծում եմ, մեր մամուլի ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ և հանրությանը տեղեկատվություն կներկայացնի մանրամասների մասին»,- նշեց Արթուր Վանեցյանը:

ՀՀ ԱԱԾ տնօրենը հավելեց, որ Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ այս պահին որևէ գործողություն չեն իրականացրել, քանի որ դրա համար որևէ հիմք և ապացույց չունեն:

Նա տեղեկացրեց, որ այս պահին ԱԱԾ-ն ավարտել է խուզարկությունը Գագիկ Խաչատրյանի՝ Ծաղկաձորում գտնվող տանը:

Հարցին, թե քրեական գործով ի՞նչ գումարների մասին է խոսքը, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Խոսքը  տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]