Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի օգտատերերը Ռուսաստանում եւ Եվրոպայի երկրներում խափանումների են բախվել կայքի աշխատանքում: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Downdetector ծառայության Էջի տվյալներից, որը հետեւում Է հանրաճանաչ իներնետ-ռեսուրսների աշխատանքին:

Սոցիալական ցանցի աշխատանքում անսարքություններն սկսել են նկատվել օգոստոսի 26-ին Մոսկվայի ժամանակով 21:40-ից հետո:

Մյուսներից ավելի հաճախ գանգատվում են օգտատերերը Ռուսաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից եւ Կանադայից:

Downdetector-ի տվյալներով՝ Facebook-ի օգտատերերի 58 տոկոսը գանգատվում Է կայքի աշխատանքի խափանումներից, եւս 33 տոկոսը՝ իրենց օգտահաշիվներ մուտքի խնդիրներից, 7 տոկոսը խնդիրներ Է ունենում պատկերներ բեռնելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]