1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի նախագահը G7-ի գագաթնաժողով Է այցելել ոչ կառավարական կազմակերպությունների հրավերով. Մակրոն

Իրանի նախագահը G7-ի գագաթնաժողով Է այցելել ոչ կառավարական կազմակերպությունների հրավերով. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այցով Բիարից Է ժամանել Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի ընթացքում, նրան հրավիրել են ոչ կառավարական կազմակերպությունները (ՈԿԿ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:
«Ինչ վերաբերում Է նախագահ Ռոուհանիին, նա Ֆրանսիայում Է եղել ոչ թե G7-ը նախագահող երկրի, այլ ՈԿԿ-ների հրավերով»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը հավելել Է, որ Ռոուհանիի հետ անձամբ չի հանդիպել, «բայց եթե նա ցանկանա, ինքը պատրաստ կլինի դա անել»:
Օգոստոսի 25-ին ավելի վաղ Բիարիցում G7-ի գագաթնաժողով Էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամանդ Ջավադ Զարիֆը, որի այցը պլանավորված Էր գագաթնաժողովի պաշտոնական ծրագրով:
Բիարիցում նախարարի կոնսուլտացիաները տեւել են 3,5 ժամ, ընդ որում կես ժամ Զարիֆը զրուցել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլավորում Էր արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը:
Ելիսեյան պալատի ներկայացուցիչը գոհունակություն Է հայտնել արդյունքներից: «Զարիֆի հետ քննարկումները դրական Էին եւ կշարունակվեն»,- հավաստիացրել Է նա: Միաժամանակ ֆրանսիական կողմը ճշտել Է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին հրավերն «ուղարկվել Է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնությամբ»:
Իրանի ԱԳ նախարարը նշել Է, որ «առաջիկայում «բարդ աշխատանք Է սպասվում» Իրանի շուրջը իրադրության կարգավորման վերաբերյալ, սակայն «արժե փորձել անցնել այդ ուղին»:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, մեկնաբանելով Զարիֆի բլից-այցը Բիարից, հանդես Է եկել հաջակցություն բանակցային գործընթացի: «Եթե ես իմանայի, որ իմ այս կամ այն հանդիպումը կբերի ժողովրդի խնդիրների լուծմանը, ես չԷի տատանվի,-ասել Է Ռոուհանին՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:-Ես կարծում եմ, որ հանուն մեր ազգային շահերի մենք պետք Է օգտագործենք բոլոր միջոցները»:
Ռոուհանիի հայտարարությունները հնչել են իրանցի պահպանողականների կողմից Զարիֆի այցի քննադատության ֆոնին: Մասնավորապես, «Կայխան» ծայրահեղ պահպանողական իրանական հրատարակությունն անտեղի Է որակել այդ այցը: Թերթի մեկնաբանուկթյան մեջ նշվում Է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Զարիֆի երկրորդ այցը Ֆրանսիա «թուլության եւ հուսահատության դրսեւորում Է»:
Մինչդեռ «Էթեմադ» ռեֆորմիստական իրանական թերթը Բիարից Զարիֆի այցը «ամենահուսադրող պահն» Է համարել Իրանի հետ բազմակողմ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու ժամանակից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]