Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրազիլիան 44 հազար զինվորականների Է ուղարկել Ամազոնիայում հրդեհների դեմ պայքարելու համար

Բրազիլիան 44 հազար զինվորականների Է ուղարկել Ամազոնիայում հրդեհների դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի իշխանությունները 44 հազար զինծառայողների են ուղարկել Ամազոնիայում մոլեգնող բնական հրդեհների դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Periodico թերթը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Ֆեռնանդու Ազեվեդուի Սիլվայի հայտարարությունը:

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հրամանագիր Է ստորագրել, որն արտոնում Է բանակի մասնակցությունը Ամազոնիայի հրդեհների դեմ մղվող պայքարին: Ըստ հրատարակության տվյալների, Բրազիլիայի ռազմաօդային ուժերը նաեւ Hռrcules C-130 երկու ինքնաթիռ են տրամադրել օդից հրդեհների դեմ պայքարելուն օգնելու համար: Նշվում Է, որ ինքնաթիռները կարող են տեղափոխել մինչեւ 12 հազար լիտր ջուր: Սաստիկ հրդեհները Ամազոնիայի անտառներում մոլեգնում են մի քանի շաբաթ, դրանց ոակերեսը 82 տոկոսով ավելի Է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը:

Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհ. դա վատագույն ցուցանիշն Է 2013 թվականից ի վեր: Բիարիցում G7-ի գագաթնաժողովի բացվելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ամազոնիայի հրդեհները համարել Է լուրջ միջազգային ճգնաժամ եւ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին մեղադրել Է կլիմայի վերաբերյալ պարտավորությունները չկատարելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]