Աբխազիայի գործող նախագահն ընտրություններում ստացել Է ձայների 23,85 տոկոսը, Կվիցինիան՝ 21,97
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահի՝ օգոստոսի 25-ին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմել Է 66,55 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգում հայտնել Է հանրապետության ԿԸՀ-ի նախագահ Թայմուրազ Գոգիան:
«Գրանցված ընտրողների թվաքանակը 129 հազար 421 Է, մասնակցել Է 86 հազար 138 մարդ, ինչը կազմում Է 66,55 տոկոսը»,-ասել Է Գոգիան:
Նրա խոսքով՝ օգոստոսի 25-ին քվեարկությունն անցել Է առանց խախտումների, որոնք կարող են ազդել դրանց արդյունքի վրա:
Գոգիան հավաստել Է, որ Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան եւ «Ամցահարա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան անցել են երկրորդ փուլ: «Ելնելով արդյունքներից՝ երկրորդ փուլ են անցնում Խաջիմբան, որն ստացել Է 20 հազար 544 ձայն, կամ 23,85 տոկոսը, եւ Կվիցինիան, որն ստացել Է 18 հազար 929 ձայն կամ 21,97 տոկոսը»,-ասել Է նա:
Կվիցինիային փոքր-ինչ զիջել Է Աբխազիայի արտաքին գործերի նախկին փոխնախարար Օլեգ Արշբան: Նրա շտաբում հայտնել են, որ ընդունել են պարտությունը եւ շնորհավորել են ընդդիմադիրին երկրորդ փուլ անցնելու առթիվ: Աբխազիայի ԿԸՀ-ն, հնարավոր Է, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակի սեպտեմբերի 8-ին, հավելել Է Գոգիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում