Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Կրասնոդարում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 3 քաղաքացի

Կրասնոդարում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 3 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մոտակայքում երկու մարդատար մեքենայի՝ «Nissan»-ի  և «Opel»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է ՀՀ երեք քաղաքացի՝ ծնված 1938, 1984 և 1988  թվականներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում գրել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժել է նաև 2013 թվականին ծնված ՀՀ քաղաքացի: Աղջիկը տեղափոխվել է Արմավիրի մանկական քաղաքային հիվանդանոց և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: ՀՀ դեսպանատունն ու Դոնի Ռոստովում գտնվող Գլխավոր հյուպատոսությունը գտնվում են մշտական կապի մեջ ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատությունների հետ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ