Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իշխան Զաքարյանը պարգևատրել է Համահայկական խաղերում ներդրում ունեցող երգիչներին և թուրքագետի

Իշխան Զաքարյանը պարգևատրել է Համահայկական խաղերում ներդրում ունեցող երգիչներին և թուրքագետի

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը խաղերում ունեցած ներդրման համար մեդալով պարգևատրել է երգիչներ Թաթա Սիմոնյանին, Արման Հովհաննիսյանին և թուրքագետ Աշոտ Սողոմոնյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իշխան Զաքարյանը բարձր է գնահատել նրանց մասնակցությունը և հույս հայտեց, որ համագործակցությունը կշարունակվի:

«Համահայկականը կշարունակի իր գործունեությունը, իսկ հայակականությունը մեր մեջ է»,- ասել է Զաքարյանը:

Թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ գործակցել է 2015 թվականից: Այն ժամանակ նույնպես Համահայկականի ջահը վառվել է Արևմտյան Հայաստանում՝ Վանում, իսկ այս անգամ՝ Մուսա լեռան ստորոտին:

«Որոշեցինք, որ Համահայկականի ջահը հաղթական Արցախ կգա մեր հայրենիքի մեկ այլ պատմական ու հաղթական վայրից՝ Մուսա լեռից»,- նշել է Աշոտ Սողոմոնյանը:

Թաթա Սիմոնյանը կարևորեց Համահայկական 7- րդ ամառային խաղերի բացումն Արցախում:

«Համահայկական խաղերն օգնում են ճանաչել այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին, շփվել նրանց հետ մոտիկից, դա շատ կարևոր է»,- ասել է Թաթան:

Արման Հովհաննիսյանը Համահայկական խաղերը որակել է որպես հայրենասիրական մեծ նախաձեռնություն և նշել, որ մեծ սիրով է մասնակցում Համահայկականի միջոցառումներին:

«Անբացատրելի զգացողություններ եմ ունենում, երբ մասնակցում եմ Համահայկական խաղերին: Շատ շնորհակալ եմ Իշխան Զաքարյանին և մյուս կազմակերպիչներին»,- ընդգծել է Արման Հովհաննյսյանը:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը տեղի են ունեցել օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն անցկացվել են Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ Երևանում: Խաղերին մասնակցել են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ, մարզական պատվիրակների թիվը հասել է մոտ 5300-ի։ Ամենամեծ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից էր, որը ներառում էր 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում էր 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը կայացավ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Խաղերի նշանաբան էր՝ «Միասնություն՝ սպորտով»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]