Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վաղարշապատի ոստիկանները ապօրինի աճեցված թմրամիջոցներ են հայտնաբերել գյուղերում

Վաղարշապատի ոստիկանները ապօրինի աճեցված թմրամիջոցներ են հայտնաբերել 
գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Ծաղկալանջ և Արաքս գյուղերում ապօրինի աճեցված թմրամիջոցներ են հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, գործողություններն իրականացվել են «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում:

Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով` Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկի հողամասում զննությամբ հայտնաբերել են ապօրինի աճեցված ու մշակված կանեփի 10 բույս:  Նույն օրը ոստիկանները զննություն են իրականացրել նաև Արաքս գյուղի բնակիչներից մեկի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերել են ապօրինի աճեցված նաև ընդհանուր մոտ 750 գրամ քաշով չորացված կանեփի բույսեր: Հայտնաբերված ապօրինի թմրանյութերն առգրավվել են: Բաժին ներկայացված տանտերերը հայտնել են, որ հայտնաբերված կանեփի բույսերն իրենցն է, մշակել են անձնական օգտագործման համար:

Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]