Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրիում պարգևատրվել են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաները

Գյումրիում պարգևատրվել են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած  
տղաները

ԳՅՈՒՄՐԻ, 23  ՕԳՈՍՏՈՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան):  Գյումրիում պարգեւատրվել են այն զինծառայողներն, ովքեր, ավարտելով պարտադիր զինվորական ծառայությունը, վերադարձել են հայրենի քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին Շիրակի փոխմարզպետն ու  Գյումրու փոխքաղաքապետը, ինչպես նաև Շիրակի մարզի մյուս համայնքների ղեկավարները, զինվորականներ, ծնողներ:

 Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, իր երախտիքի խոսքը հղեց զինծառայողներին, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի համար: Հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործում անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտականությունները բարեխիղճ և ժամանակին կատարելու և գյումրեցու հայրենասիրական ոգին ծառայության ընթացքում լավագույնս դրսևորելու համար տղաները պարգևատրվեցին Գյումրու քաղաքապետի պատվոգրով: Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը ևս պատվոգրեր հանձնեց զինվորական ծառայության ընթացքում աչքի ընկած մի խումբ տղաների: Մարզի մյուս համայնքների ղեկավարներն էլ իրենց կողմից էին նվերներ պատրաստել իրենց համայնքի բնակիչներին: Պատվոգրեր ստացան նաև դպրոցների զինղեկներն  ու  համայնքի ղեկավարները:

«Պատմության ընթացքում հայ ժողովրդի անվտանգության և ֆիզիկական գոյության գլխավոր երաշխավորը մշտապես եղել է հայկական բանակը: Անկախ ծառայության տեսակից, զինծառայողը բանակում հմտություն ու փորձ է ձեռք բերում, դառնում ավելի կազմակերպված ու կարգապահ մարդ, հայրենասեր: Ես շնորհակալ եմ ձեզ, ի դեմս ձեզ՝ հազարավոր հայ զինվորներին, ովքեր պատվով են կատարել իրենց այս պարտքը: Ես ցանկանում եմ բարի ծառայություն մաղթել նաև այս պահին ծառայության մեջ գտնվող բոլոր զինվորներին»,- նշեց Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]