Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՌՈ գնդապետը 6 մլն ռուբլի կաշառք է վերցրել

ՌՈ գնդապետը 6 մլն ռուբլի կաշառք է վերցրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը բացահայտել է ռազմական ոստիկանության գնդապետի ապօրինությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, գնդապետը կալանավորվել է:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ՌԴ իրավապահների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող ազգությամբ հայ քաղաքացին Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակցին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ քննությունից թաքնվելու և հետախուզման հարցերը լուծելու համար:

Օգոստոսի 9-ին, ձեռնարկված միջոցառումների արդյուքնում, հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում, բերման ենթարկվել և կալանավորվել: Նա հաղորդում է տվել, որ ռազմական ոստիկանության գնդապետին կանխիկ և բանկային փոխանցումներով տվել է մոտ 6.000.000 ռուբլի կաշառք: Նույն օրը հարուցվել է քրեական գործ: Կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ռազմական ոստիկանության գնդապետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, իր ծանոթի որդու Հայաստան ժամանելուն պես չի կատարել իր ծառայողական պարտականությունները և չի ապահովել նրան պատասխանատվության ենթարկելը:

2014-2016թթ. օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հետախուզվող երիտասարդի օգտին գործողություն կատարելու, նաև նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու և հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար նրա հորից պահանջել և ստացել է 6.000.000 ռուբլի կաշառք: 

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2015 թվականի նոյեմբերին գնդապետը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, որդու և ծնողների Ռուսաստանում գտնվող գույքն ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով, հորը ներկայացրել է իր օգտին 1.000.000 ռուբլու գույքային գործողություն կատարելու պահանջ:

Հարուցվել է քրեական գործ: ՌՈ գնդապետը կալանավորվել է: Քննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]