Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» համաժողովին

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-24-ը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019»  առաջնության շրջանակում անցկացվող միջազգային համաժողովին և  նախարարական գագաթնաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, Կազանում են հավաքվել աշխարհի շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: Երկու տարին մեկ անգամ անցկացվող «Վորլդսքիլզ» առաջնությանն այս անգամ մասնակցում են ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ` 50-ից ավելի որակավորումներով: Հավաքի նպատակն է քննարկել կրթական համակարգերի նորարական բարեփոխումները, մասնագիտությունների և որակավորումների ճկունության հնարավորությունները, կրթական արդյունքների չափման նոր մոտեցումները: Քննարկումների առանցքում միջին մասնագիտական կրթությունն ու դրա զարգացման հեռանկարներն են:

Հայկական 6 հոգանոց պատվիրակությունը «Վորլդսքիլզ Կազան 2019»-ին մասնակցում է խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիաներ և ոսկերչություն մասնագիտություններով: 

Գլխավոր ասամբլեայի շրջանակում «Վորլդսքիլզ»- ի նախագահ է ընտրվել Ժո դե Գոն: «Մենք պետք է աշխատենք միասին հաջողություններ արձանագրելու համար»,-ասել է նա՝ դիմելով ներկաներին: Նախարար Ա.Հարությունյանը համաժողովի շրջանակում այցելել է հայկական տաղավար, հետևել առաջնության ընթացքին, ոգևորել հայ մասնակիցներին: Նա նաև առանձնազրույց է ունեցել «Վորլդսքիլզ»-ի գործող նախագահ Բարթլի Սայմոնի հետ, կարճ հանդիպում՝ նորընտիր նախագահ պարոն Գոյի հետ:

Տեղեկացնենք, որ ռուսական կողմը համաժողովին մասնակցել է ամենաբարձր մակարդակով. ներկա են եղել ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Լուսավորության նախարար Օլգա Վասիլևան, ինչպես նաև Գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]