Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Զարիֆը դեմ Է արտահայտվել միջուկային գործարքի վերանայմանը

Զարիֆը դեմ Է արտահայտվել միջուկային գործարքի վերանայմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը դեմ Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերանայմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ Է՝ մենք գտնում ենք, որ ԳՀՀԾ-ի շուրջ կրկնական բանակցություններ չեն կարող անցկացվել»,-ասել Է Զարիֆը, որի մեկնաբանությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հրապարակել Է Իրանի ԱԳ նախարարությունը:
Իրանի արտգործնախարարը նաեւ կառուցողական Է համարել Մակրոնի հետ կայացած բանակցությունները, նշելով, որ հանդիպմանը կողմերն առաջարկություններ են փոխանակել այն բանի վերաբերյալ, թե ինչպես ապահովել միջուկային գործարքի ամբողջական իրագործումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Զարիֆը հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները: «Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,-ասել Է նախարարը:
Նրա խոսքով՝ «ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ն Է ձգտում վերացնել միջուկային գործարքը»: «Մենք կարող ենք ԳՀՀԾ-ին վերադառնալ մի քանի ժամվա ընթացքում»,-ընդգծել Է նա:
Նախարարը նշել Է, որ «լավագույն սցենարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն Է համաձայնագիր»: «Վատագույն դեպքում պայմանավորվածության անհնարինությունը կբերի պատերազմի: Այս տարբերակը պարտվողական Է բոլորի համար»,-հավելել Է նա:
Զարիֆի խոսքով՝ «Իրանը դուրս չի գա ԳՀՀԾ-ից, որովհետեւ այն լավ համաձայնագիր Է, իսկ դրա ոչնչացումը կարող Է բացել «Պանդորայի արկղը»: «Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային իրավունքի անկյունաքարն Է: ՄԵնք այսուհետեւ Էլ կպահպանենք չտարածման ռեժիմը»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]