Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բրազիլիայի իշխանությունները կարող են բանակը ներգրավել Ամազոնիայում հրդեհների դեմ մղվող պայքարում

Բրազիլիայի իշխանությունները կարող են բանակը ներգրավել Ամազոնիայում հրդեհների դեմ մղվող պայքարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հնարավոր Է համարում զինվորականների ներգրավումն Ամազոնիայում անտառային ընդգրկուն հրդեհների դեմ մղվող պայքարում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Globo հեռուստաալիքը, քաղաքական գործիչը հայտարարել Է օգոստոսի 23-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բրազիլիայի օրենսդրությանը համապատասխան, պետության ղեկավարը կարող Է դեկրետ ընդունել օրինականության եւ իրավակարգի ապահովման մասին, ինչը թույլ Է տալիս գործի դնել զինված ուժերի ռեսուրսները: Ավելի վաղ նման միջոցների են դիմել 2017 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու եւ Ամազոնաս հյուսիսային նահանգում ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]