Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մահացել Է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դեւիդ Քոխը

ԱՄՆ-ում մահացել Է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դեւիդ Քոխը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 79 տարեկան հասակում վախճանվել Է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Դեւիդ Քոխը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New Yorker-ի լրագրողուհի Ջեյն Մայերը:
«Դեւիդ Քոխի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նա մահացել Է»,- գրել Է նա Twitter-ում:
Քոխը ծնվել Է 1940 թվականի մայիսի 3-ին: Ստացել Է տեխնոլոգիական կրթություն եւ եղբայրների հետ միասին կարիերան սկսել Է հոր Koch Industries ֆիրմայում: Նրա մահվանից հետո Դեւիդը եղբոր՝ Չառլզի հետ միասին զգալիորեն ընդլայնել Է ընկերության գործունեության սահմանները՝ ներդրումներ անելով նավթավերամշակման ճյուղում, պարարտանյութերի, պոլիմերների, նրբաթելերի եւ փայտանյութերի արտադրության բնագավառում:
Քոխն ակտիվորեն մասնակցում Էր քաղաքական կյանքին, ֆինանսավորում Էր տարբեր ակցիաներ: 1980 թվականին Լեյբորիստական կուսակցությունից իր թեկնածությունն Էր առաջադրել փոխնախագահի պաշտոնի համար:
2018 թվականի հունիսի դրությամբ, Forbes-ի տվյալների համաձայն, նրա կարողությունը գնահատվում Էր 51 մլրդ դոլար, իսկ նա ինքը 11-րդ տեղն Էր զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Bloomberg-ի գնահատմամբ, 2019 թվականի օգոստոսի դրությամբ Չառլզ եւ Դեւիդ Քոխերի կարողությունը կազմել Է 124,5 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]