Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բացահայտվել է Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքը

Բացահայտվել է Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երեք անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ անձ ձերբակալվել է :

2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 23։00-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երեք քաղաքացի։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Բժշկական կենտրոն տեղափոխված երեք անձինք ճանաչվել են տուժող:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մասնավորապես՝տուժողները մարմնական վնասվածքները ստացել են 2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գործող ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն ռեստորանի աշխատակից է, Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1989 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն,  հարցաքննվել են մի անձինք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]