Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՉԺՀ-ն սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը կբարձրացնի 75 մլրդ դոլարով

ՉԺՀ-ն սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը կբարձրացնի 75 մլրդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից Միացյալ Նահանգներից ներկրվող արտադրանքի մաքսատուրքերը կբարձրացնի 10 տոկոսով եւ 5 տոկոսով՝ 75 մլրդ դոլար ընդհանուր գումարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեի՝ օգոստոսի 23-ին հրապարակված հաղորդագրության մեջ:
«Տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեն որոշում Է ընդունել ԱՄՆ-ից 75 մլիարդ դոլար ընդհանուր գումարի 5078 անուն ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել 10 տոկոսով եւ 5 տոկոսով: Դրանք ուժի մեջ կմտնեն համապատասխանաբար 2019 թվականի սեպտեմբերի 1-ի ժամը 12:01-ից եւ 2019 թվականի դեկտեմբերի 15-ի 12:01-ից»,-նշվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 15-ից Չինաստանը 25 տոկոսով եւ 5 տոկոսով կավելացնի ամերիկյան ավտոմեքենաների եւ պահեստամասերի ներմուծման մաքսատուրքերը:
«ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեն որոշում Է ընդունել 2019 թվականի դեկտեմբերի 15-ի տեղական ժամանակով 12:01-ից վերականգնել ԱՄՆ-ում արտադրված ավտոմոբիլների եւ պահեստամասերի մաքսատուրքերը բարձրացումը 25 տոկոսի եւ 5 տոկոսի չափով»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]