Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Նաթանյահուի հետ

Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Նաթանյահուի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխգործակցությունը Սիրիայի, Ուկրաինայի շուրջ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը եւ երկկողմ համագործակցության ամրապնդումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շարունակվել Է կարծիքների փոխանակումը տարածաշրջանային օրակարգի շուրջ: Փոխադարձ շահագրգռություն Է հայտնվել սիրիական ուղղությամբ ռուս-իսրայելական փոխգործակցության ապահովման հարցում, միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նաեւ զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը ռուսական պետության ղեկավարին տեղեկացրել Է վերջերս Ուկրաինա կատարած իր այցի արդյունքների մասին, զրույցի ընթացքում արծարծվել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա ամրապնդման հարցերը: Պայմանավորվածություն Է ձեռք բերվել շարունակել շփումները, հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]