Հոնկոնգում հյուրանոցների գները կրկնակի ընկել են բողոքի ակցիաների պատճառով. South China Morning Post
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում արդեն երրորդ ամիսը շարունակվող բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել զբոսաշրջությանն ու հյուրանոցային բիզնեսին: Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել Է South China Morning Post թերթը, առանձին շրջաններում հյուրանոցների գներն ընկել են կրկնակի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրենսդիր խորհրդի պատգամավոր Յաո Սիժունի խոսքով, որը ղեկավարում Է զբոսաշրջության ոլորտը, օգոստոսին հյուրանոցներում կեցության արժեքն առնվազն 50 տոկոսով նվազել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Դա ամենից առաջ վերաբերում Է Ադմիրալտի, Վան Չայ, Կոզուեյ-բեյ եւ Չիմ Շա Ցույ շրջաններին, որտեղ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Առանձին հյուրանոցներ Էժանացել են 70 տոկոսով: Միեւնույն ժամանակ կրկնակի կրճատվել Է նաեւ հյուրանոցների զբաղվածությունը: Այս ֆոնին մի քանի պերճաշուք հյուրանոցներ, ինչպիսին The Mira-ն Է, անձնակազմի մեկ երրորդին խնդրել են արձակուրդ վերցնել:
Լուրջ կորուստներ Է ունեցել նաեւ մանրածախ առեւտուրը. վաճառքների ծավալի անկումը գնահատվում Է 10 տոկոս: Բացի այդ, վնասներ են կրում ավիափոխադրողները: Qantas ավստրալական ընկերությունը Հոնկոնգ փոխադրումների կրճատում Է նշում 7 տոկոսով եւ հաջորդ ամսից մտադիր Է այնտեղ նվազ տարողությամբ ինքնաթիռներ ուղարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում