Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չեչնիայում բացվել Է Եվրոպայի ամենամեծ մզկիթը

Չեչնիայում բացվել Է Եվրոպայի ամենամեծ մզկիթը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայի Շալի քաղաքում օգոստոսի 23-ին կայացել Է Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացումը, որտեղ միաժամանակ կարող Է աղոթել մինչեւ 30 հազար մարդ, իսկ վերանդաների հաշվառմամբ՝ մինչեւ 100 հազար հավատացյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մզկիթի շինարարության փուլում ԶԼՄ-ները գրում Էին, որ այն կոչվելու Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի անունով, սակայն բացման արարողությանը նա հայտարարել Է, որ մզկիթին շնորհվել Է Մուհամեդ մարգարեի անունը: Տաճարի բացման հանդիսավոր արարողությանը արքայազններ, նախարարներ եւ հոգեւոր բարձրաստիճան անձինք են ժամանել Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Քուվեյթից եւ մուսուլմանական այլ երկրներից:

Միաժամանակ Շալիում բացվել Է Ղուրանի ուսումնասիրման դպրոց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]