Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Վրացի ֆուտբոլիստը միացել է «Լոռի»-ին

 Վրացի ֆուտբոլիստը միացել է «Լոռի»-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռի» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ կիսապաշտապան Լևան Մատչարաշվիլու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Լոռի ՖԱ-ն 1 տարվա պայմանագիր է ստորագրել վրացի երիտասարդ կիսապաշտպան Լևան Մատչարաշվիլու հետ։ 22-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիտվայի Բարձրագույն լիգան ներկայացնող Ստումբրասը, որի կազմում մասնակցել է երկրի առաջնության 13 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ։ Մատչարաշվիլին Ստումբրասի կազմում մասնակցել է նաև Եվրոպա լիգայի որակավորման փուլի երկու խաղի ու մեկ գոլ հեղինակել»,- նշված է հայտարարությունում:

Լևան Մատչարաշվիլին Լոռիում հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ