1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ

Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 23-ին, ժամը 09:16-ի դրությամբ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Որոտան գյուղում բռնկված հրդեհի վայրում իրականացնում է հերթապահություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

***

Օգոստոսի 22-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին: 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև N զորամասից 50 զինծառայող և զորամասից 1 ջրատար:

4 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2 աշխատակից իրականացրել են հերթապահություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]