Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արամ Մանուկյանն անկախ քաղաքացուն է համարում անկախության հիմնական արժեքը

Արամ Մանուկյանն անկախ քաղաքացուն է համարում անկախության հիմնական 
արժեքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1990 թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 29 տարի առաջ այս օրը հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանն անկախության հիմնական արժեքը համարում է անկախ քաղաքացուն:

«Ինձ համար անկախության արժեքն անկախության անկախ քաղաքացին է: Սա Գերագույն խորհրդի լավագույն փաստաթուղթն է: Այս փաստաթուղթը, որ ընդունվեց, դարձավ ծննդական, ուղեցույց, սահմանադրություն: Մինչև 1995 թ. սա եղել է մայր օրենք, անխափան աշխատել է, բոլոր քաղաքական ուժերի համար դարձել է աշխատանքային փաստաթուղթ: Միակ փաստաթուղթն է, որ ընդունվելուց հետո որևէ քաղաքական ուժ այն չի քննադատել: Անկախության հռչակագիրն ընդունելի եղել է և մնում է բոլոր քաղաքական ուժերի համար: Սա համազգային համաձայնության արդյունքում ծնված փաստաթուղթ է»,- ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով` հռչակագրի ընդունման օրը պետք է տարբեր միջոցներով հնարավորինս շատ մատուցվի: «Այս տոնը պետք է մատուցվի: Սա լավ տոն է, գեղեցիկ, դաստիարակելու տոն է, արժանապատվության, հպարտության տոն է, լավ մարդ ու քաղաքացի դաստիարակելու տոն է: Պետք է այն լինի բոլոր տոներից առավել կարևորը: Միշտ աշխատել եմ գոնե լրատվամիջոցներին ու հնարավորություն ունեցող մարդկանց խնդրել` գովազդել, տարածել, սիրել տալ անկախության տոնը: Առավել ևս հայերի ու փոքր ազգերի համար անկախությունը նախախնամություն է, բախտ է, երջանկություն ու պատեհություն է, որ առիթ ու հնարավորություն է եղել գոնե մեզ համար 600 տարի ընդմիջումից հետո ունենալ քաղաքացի, որն իր երկրի տերն է»,-  նշեց Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]