Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանում ազգայնականները կոչ են արել դադարեցնել Չինաստանից ապրանքների գնումը. NDTV

Հնդկաստանում ազգայնականները կոչ են արել դադարեցնել Չինաստանից ապրանքների գնումը. NDTV

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սվադեշի ջագարան մանչ» հնդկական ազգայնական կազմակերպությունը կոչ Է արել չգնել չինական ապրանքներ, ինչպես նաեւ տնեսական պատժամիջոցներ սահմանել ՉԺՀ-ի ընկերությունների դեմ: Ինչպես հայտարարել Է կազմակերպության առաջնորդ Աշվանի Մահաջանը, այդ միջոցառումները պետք Է դառնան «պատասխան Չինաստանին» այն բանի համար, որ Պեկինն Իսլամաբադին պաշտպանեց Ջամուի եւ Քաշմիրի հարցում:

«Այնպիսի ընկերությունների առջեւ, ինչպիսին Huawei Technologies Co տեխնոլոգիական հսկան Է, ապագայում պետք Է փակվի մուտքը հնդկական շուկա, իսկ չինական ընկերություններին պետք Է արգելվի մասնակցել պետության կողմից անցկացվող հայտամրցույթներին»,-օգոստոսի 23-ին Մահաջանի խոսքը մեջբերել Է NDTV հեռուստաալիքը:

Կազմակերպության ղեկավարի կարծիքով՝ չինական ընկերություններն սպառնալիք են ներկայացնում Հնդկաստանի անվտանգությանը, հատկապես հեռահաղորդակցությունների ոլորտում: Մահաջանը հայտնել Է, որ իր կազմակերպությունը նամակ Է ուղարկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Չինաստանի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]