1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրդեհ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին. այրվել է 50 հա խոտածածկույթ

Հրդեհ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին. այրվել է 50 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 22-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է հաղորդվել, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պռոշյան-Սասունիկ ավտոճանապարհին այրվում է 50 հա խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:34-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել է 50 հա խոտածածկույթ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]