1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀԱԿ-ն Ամուլսարի հարցով վարչության նիստ է հրավիրել

ՀԱԿ-ն Ամուլսարի հարցով վարչության նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսը օգոստոսի 27-ին վարչության հատուկ նիստ կանցկացնի Ամուլսարի հարցի հետ կապված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Երեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսում հատուկ վարչության նիստ ենք հրավիրում` որոշելու մեր մոտեցումը: Ուսումնասիրում ենք բոլոր կողմերի բոլոր հնարավոր զեկույցները, դիրքորոշումները, հաշվարկները: Հրավիրել ենք էկոլոգների` փորձագիտական ինֆորմացիա ենք հավաքում, որպեսզի փորձենք մեր կարծիքը ասել»,- ասաց Մանուկյանը:

Արամ Մանուկյանի կարծիքով` հարցը հանրաքվեով լուծելու խնդիր չէ, այն խորը մասնագիտական վերլուծության կարիք ունի, և տեղեկությունների, որոնք միայն պատասխանատու քաղաքական ուժը կարող է իմանալ և դրանց հիման վրա որոշում կայացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]