Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը կֆինանսավորի Աբխազիայի բանակի արդիականացումը

Ռուսաստանը կֆինանսավորի Աբխազիայի բանակի արդիականացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն Աբխազիայի հետ համաձայնագիր Է կնքել հանրապետության զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել Է Աբխազիայի իր պաշտոնակից Մերաբ Քիշմարիայի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Այսօր մենք կքննարկենք եւ համաձայնագիր կստորագրենք մեր ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման եւ Աբխազիայի զինված ուժերի սպառազինությունների արդիականացում իրականացնելու վերաբերյալ»,-ասել Է Շոյգուն, որից հետո նախարարներն ստորագրել են համաձայնագիրը:

Նա հիշեցրել Է, որ ՌԴ-ն եւ Աբխազիան ստեղծել են երկու պետությունների պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]