Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մարզաշապիկներ են թողարկում ամերիկյան Գրենլանդիայով

ԱՄՆ-ում մարզաշապիկներ են թողարկում ամերիկյան Գրենլանդիայով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեն հաջակցություն Գրենլանդիան գնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարի, սկսել Է վաճառել մարզաշապիկներ, որոնց վրա կղզին պատկերված Է ԱՄՆ-ի տարածքի կազմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աջակցիր նախագահ Թրամփին եւ նրա ջանքերին, որպեսզի օգնես Ամերիկայի աճելուն: Նվիրաբերիր 25 կամ ավելի դոլար, եւ մենք քեզ կուղարկենք մեր նոր մարզաշապիկը սահմանափակ հավաքածուից»,-ասված Է կոմիտեի կայքում մարզաշապիկի նկարագրության մեջ:

Նվիրաբերել կարելի Է 25-ից մինչեւ 1000 դոլար: Մարզաշապիկին պատկերված Է ԱՄՆ-ի քարտեզը, որը ներառում Է Գրենլանդիան:

Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ Միացյալ Նահանգները կարող են շահագրգռված լինել Գրենլանդիայի ձեռքբերմամբ եւ հնարավոր քայլը համեմատել Է անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքի հետ: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը եւ Գրենլանդիայի ներկայացուցիչները հրաժարվել են ինքնավարության վաճառքը քննարկելու գաղափարից:

Օգոստոսի 20-ին Թրամփը Twitter-ում հայտնել Է, որ Գրենլանդիայի շուրջ երկխոսության հեռանկարների բացակայության պատճառով հետաձգել Է սեպտեմբերի սկզբին պլանավորված այցը Դանիա եւ ընդունելությունը Մարգրետե Երկրորդ թագուհու մոտ: Այս որոշումը հարուցել Է Դանիայի քաղաքական գործիչների բացասական արձագանքը: Գրենլանդիան տարածք Է Դանիայի Թագավորության կազմում եւ 2009 թվականից ունի լայն ինքնավարության իրավունք: Չնայած ինքնակառավարման բարձր մակարդակին, կղզու արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերը մնում են Կոպենհագենի իրավասության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]