Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բիարիցն ավարտում Է G7-ի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Բիարիցն ավարտում Է G7-ի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթի խմբի մասնակից պետությունների ավելի քան 4 հազար դիվանագետների, խորհրդականների ու ղեկավարության ներկայացուցիչների են սպասում G7-ի գագաթնաժողովին, որն օգոստոսի 24-ից 26-ն անցկացվելու Է ֆրանսիական Բիարից քաղաքում: Նրանցից ոմանք արդեն սկսել են ժամանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կազմակերպիչների գլխավոր հոգսն անվտանգության եւ կարգուկանոնի ապահովումն Է Բիարիցում ու նրա արվարձաններում: Քաղաքի փողոցներում եւ գագաթնաժողովի անցկացման օբյեկտներում կարգի պահպանությունը կապահովեն 13,2 հազար ոստիկաններ ու ժանդարմներ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների խոսքով՝ նրանք գործելու են զինվորականների աջակցությամբ, «որոնք կապահովեն հակաահաբեկչական միջոցառումերի անցկացումը եւ ծովային ու օդային սահմանների պաշտպանությունը»:

Հսկողություն իրականացնելու համար լայնորեն օգտագործվելու են անօդաչու թռչող սարքերը: Օդից ափի երկայնքն սպառնալիքից պաշտպանելու են ֆրանսիական բանակի հակաօդային պաշտպանության հաշվարկները՝ ռադարների մինչեւ 20 կիլոմետր գործողության շառավղով եւ Crotale հրթիռներով: Ծովում հերթապահելու Է La Motte-Picquet հակասուզանային ֆրեգատը: Ցամաքային պարագիծը, այդ թվում՝ լեռներում, հսկում են ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները:

Բիարիցի օդանավակայանն օգոստոսի լույս 23-ի գիշերը դադարեցրել Է առեւտրային չվերթերի ընդունումը արտասահմանյան պատվիրակությունների փոխադրող ինքնաթիռներով զբաղվելու համար: Օգոստոսի 23-ի երեկոյան ժամանակավորապես աշխատանքը կդադարեցնի նաեւ քաղաքային կայարանը, որտեղ օրվա ընթացքում բազմաթիվ ճեպընթացներ կժամանեն Փարիզից, որոնց թվաքանակը հատուկ ավելացվել Է գագաթնաժողովի սկսվելուց առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]