Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը հայտնեց, թե Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ինչպես է աշխատելու մոնիտորինգը

ՀՀ վարչապետը հայտնեց, թե Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ինչպես է 
աշխատելու մոնիտորինգը

ՋԵՐՄՈՒԿ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ու զրուցեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան մշտական բնակության եկած մի կնոջ հետ, ով իր մտահոգությունը հայտնեց Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամերիկահայ կինը նշեց, որ իր միակ հույսն այն է, որ Հայաստանը լինի էկոլոգիապես մաքուր երկիր, և այդ ցանկությունը ունեն նաև ԱՄՆ-ում ապրող մյուս հայրենակիցները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են «էկո Հայաստան» քաղաքականությունը. այդ մասին գրված է նաև նախընտրական ծրագրում:

Վարչապետի խոսքով` կառավարությունը խնդիր է դրել, որ Ամուլսարի հանքի շահագործումը  որևէ ազդեցություն չունենա շրջակա միջավայրի վրա:

«Իսկ ինչպես ենք կարողանալու դա ապահովել: Ինձ ասում են, որ ըստ պլանի` գոյություն ունի ամենօրյա, ամենշաբաթյա և ամենամսյա մոնիթորինգ: Սա նշանակում է, որ փորձագիտական խումբը պետության հովանու ներքո գնալու է և այդ դաշտից խոտ է վերցնելու և լաբորատոր հետազոտություն է իրականացնելու: Եթե պարզվի, որ այդ խոտի վրա նստած փոշին ավելին է, քան միջազգային ստանդարտներով սահմանվածը, ուրեմն 90 օր տրվելու է այդ խնդիրը վերացնելու , և եթե չի վերացվում այդ խնդիրը, հանքը փակվում է լրիվ օրինական հիմունքներով»,- ասաց  Փաշինյանը:

Նա նշեց, որ փորձագիտական խմբի մեջ մտնելու են «Լիդիան Արմենիա» ընկերության, Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]