Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված


ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն  օգոստոսի 22-ին, ժամը 14:26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Երջանիկ Ա., ծնված 1986 թ.) ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված. տուժածներ չկան:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ