Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրդեհ Ձորաղբյուր գյուղում. տուժածներ չկան

Հրդեհ Ձորաղբյուր գյուղում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 22-ին, ժամը 16:24-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 26-րդ փողոցի այգետներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:38-ին, մարվել՝ 20:36-ին: Այրվել են 2515 քմ խոտածածկույթ, ծառի ճյուղեր՝ 3 խմ, 1 հարկանի չշահագործվող շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (30 քմ):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]