Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զուրաբիշվիլին հորդորել Է ԵՄ-ին՝ նոր անդամների ընդունման ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել

Զուրաբիշվիլին հորդորել Է ԵՄ-ին՝ նոր անդամների ընդունման ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը գտնում Է, որ ներկա պայմաններում, երբ Եվրամիությունն զբաղված Է ներքին խնդիրների լուծմամբ, ինչի պատճառով ընդլայնման եւ հանրակցության մեջ նոր անդամների ընդունման գործընթացի հետ բարդություններ են ծագում, հարկավոր Է օգտվել ոչ ստանդարտ գործիքներից: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 22-ին հայտարարել Է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում միջազգային քաղաքականության հարցերին նվիրված խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քանի որ ԵՄ-ի ընդլայնման ուղիղ ճանապարհը ժամանակավորապես արգելափակված Է այն բանի պատճառով, որ Եվրոպան զբաղված Է ներքին խնդիրների լուծմամբ, հարկավոր Է պլանավորել ոչ ստանդարտ միջոցներ եւ պատրաստ լինել նոր մեթոդների ու համարձակ քայլերի»,-ասել Է նա:

Նախագահի խոսքով՝ Վրաստանը, մինչեւ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալը, պատրաստ Է բանակցություններ վարել հանրակցությանը անդամակցելու համար անհրաժեշտ համապատասխանության բաժինների շուրջ: «Պետք Է օգտվել ցանկացած հնարավորությունից, այդ թվում՝ նրանցից, որոնք չկան դասագրքերում: Օրինակ՝ կարելի Է բանակցություններ վարել առանց ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի պաշտոնական կարգավիճակի: Դա թույլ կտա Վրաստանին մոտենալու նրան, ինչն իրապես գործում Է Եվրոպայում»,-նշել Է նա: Զուրաբիշվիլիի խոսքով՝ Թբիլիսին պատրաստ Է նման բանակցություններ վարել այն բաժինների շուրջ, որոնք վերաբերում են մշակույթին, կրթությանը, սոցիալական ապահովությանը, տրանսպորտին, տնտեսության առանձին հատվածների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]