Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարավային Կորեայում Galaxy Note 10 սմարթֆոնի վաճառքներն սկսվել են առանց աժիոտաժի

Հարավային Կորեայում Galaxy Note 10 սմարթֆոնի վաճառքներն սկսվել են առանց աժիոտաժի

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունում օգոստոսի 23-ին Samsung-ի Galaxy Note 10 նոր սմարթֆոնի վաճառքներն սկսվել են առանց իրարանցման: Դիլերների խանութներում հաճախորդների մեծ ներհոսք չի դիտվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, Սեուլից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Նման ենտրոններից մեկի տնօրեն Կիմ Ան Սանի խոսքով՝ նոր սմարօֆոնը ձեռք բերել ցանկացողների մեծամասնույթունը վաղօրոք են դար արել՝ օգտվելով նախապատվերի հնարավորությունից, եւ սմարթֆոնն արդեն ստացել են փոստով:

«Դրա նախապատվեր ձեւակերպած հաճախորդներն ստացել են միացման զեղչ եւ նվերներ, այդ թվում՝ Galaxy Watch անսմարթ-ժամացույցներ:Նաեւ հնարավորույթուն Է եղել նախորդ սերդնի Note 9 սմարթֆոնը շահավետ կերպով փոխարինել նոր մոդելով»,- ասել Է նա:

Samsung Electronics ընկերությունն օգոստոսի 23-ին սկսել Է իր Galaxy Note 10 նոր առաջատար սմարթֆոնի վաճառքներն աշխարհի 70 երկրում: Galaxy Note 10-ն օգոստոսի 23-ից հասանելի կլինի Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայում: Օգոստոսի 20-ին ընկերությունը տեղեկացրել Էր, որ ավելի քան 1 մլն հարավկորեացիներ Galaxy Note 10-ի նախնական պատվեր են ձեւակերպել: «Հարավային Կորեայում Galaxy Note 10-ի նախնական պատվերների թիվը գերազանցել Է 1 միլիոնը, իսկ դրանց ընդհանուր թվաքանակը հասել Է 1,3 միլիոնի, ինչն արդեն կրկնակի ավելի Է, քան նախորդ՝ Note 9 մոդելինը, որը թողարկվել Է 2018 թվականին»,-նշվում Է հաղորդագրության մեջ: 6,3 դյույմ Էկրանով Note 10-ի արժեքը Հարավային Կորեայում կազմում Է 1,2 մլն վոն (1025 դոլար), իսկ 6,8 դյույմ դիսփլեյով մոդելինը՝ 1,5 մլն վոն (1250 դոլար): Սա Samsung սմարթֆոնի երկրորդ մոդելն Է, որն ապահովում Է տվյալների արագ հաղորդման 5G նոր ստանդարտը: Երկրում դրանից օգտվում Է արդեն ավելի քան 2 մլն բաժանորդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]