Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Դոհայում. Reuters


ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների իններորդ փուլն են սկսել Աֆղանստանում զինված հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությոնը՝ վկայակոչելով թալիբների ղեկավարության աղբյուրներ եւ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:

Բանակցությունների նպատակը ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» միջեւ համաձայնագրի կնքումն Է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման եւ թալիբների կողմից ամերիկյան կողմին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ: Օգոստոսի 22-ին Դոհայում մեկնարկած բանակցություններում ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում Է Աֆղանստանի խնդրով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը: Ամերիկյան պաշտոնական աղբյուրի խոսքով՝ կոնսուլտացիաներից հետո ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարը կուղեւորվի Քաբուլ: «Խալիլզադը Աֆղանստանի ղեկավարներին կտեղեկացնի խաղաղ համաձայնագրի մասին եւ այնուհետեւ կավարտի Աֆղանստանում պատերազմի ավարտման մասին հռչակագրի պատրաստման աշխատանքը», հայտնել Է նա գործակալությանը:

Բանակցությունների ութերորդ փուլը Դոհայում տեղի Է ունեցել օգոստոսի 3-12-ը: Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրական Է գնահատել Վաշինգտոնի եւ թալիբների միջեւ կոնսուլտացիաների ընթացքը եւ հայտնել, որ իր երկիրը մտադիր Է նվազեցնել իր զորքերի թվաքանակն Աֆղանստանում, իսկ հետո որոշել՝ մնալ այնտեղ հետագայում, թե՝ ոչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ