Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սյունիքում մոտ 115 հա բուսածածկույթի վրա բռնկված հրդեհը մարվել է

Սյունիքում մոտ 115 հա բուսածածկույթի վրա բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 22-ին, ժամը 05:00-ին վերսկսվել են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:

Վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 115 հա խոտածածկույթ և 25 հա անտառածածկ տարածք (գիհու, կաղնու ծառեր և թփուտներ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին: Դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 10 հա, այնուհետև կրակը տարածվել է՝ հասնելով մինչև 100 հա՝ ներառելով նաև անտառածածկ տարածք (գիհու, կաղնու ծառեր և թփուտներ):

Օգոստոսի 21-ին, ժամը 14:26-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն, որին մասնակցել են 5 հրշեջ-փրկարար, ինչպե նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 5 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]