Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականները կյանքը երկարացնելու դյուրին միջոց են առաջարկել. գիտնականներ

Գիտնականները կյանքը երկարացնելու դյուրին միջոց են առաջարկել. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները պարզել են, որ կանոնավոր ֆիզիկական բեռնվածություններն զգալիորեն նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկերը: British Medical Journal-ում հրապարակված հետազոտության տվյալների համաձայն, նույնիսկ բնակարանի հարդարումը կարող Է նպաստել կյանքի տեւողության ավելացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասնագետներն ուսումնասիրել են ութ հետազոտություն, որոնց մասնակցել Է քառասունից բարձր տարիքի 36 հազար մարդ:
Փորձի մասնակիցներին, ըստ նրանց օրական ակտիվության մակարդակի, բաժանել են չորս խմբի. միջին հաշվով նրանց կյանքին հետեւել են մոտավորապես վեց տարի:
Դիտարկումը ցույց Է տվել, որ վաղաժամ մահվան ռիսկն ամենաշարժուն կատեգորիայի մարդկանց մոտ կրճատվում Է 73 տոկոսով, իսկ ակտիվությամբ երկրորդ խմբի մոտ՝ 66 տոկոսով:
Գիտնականները նաեւ պնդում են, որ նստակյաց կենսաձեւերի դեպքում կյանքի տեւողությունը երկարացնելու համար բավական կլինի արագ քայլել օրական 24 րոպե կամ նույնքան ժամանակ տրամադրել միջին աստիճանի ինտենսիվության ֆիզիկական բեռնվածությանը:
Մասնագետները նաեւ պարզել են, որ վաղաժամ մահվան ռիսկն ավելի քան կրկնակի մեծանում Է, եթե մարդը ինը-տասական ժամ անցկացնում Է նստած դիրքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am