Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Apple-ը սեպտեմբերին կներկայացնի նոր սմարթֆոններ եւ նոութբուք. Bloomberg

Apple-ը սեպտեմբերին կներկայացնի նոր սմարթֆոններ եւ նոութբուք. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան կորպորացիան սեպտեմբերին կներկայացնի iPhone երեք նոր սմարթֆոն եւ MacBook Pro նոութբուք՝ ավելացված 16-դյույմանոց Էկրանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Սմարթֆոնների նոր մոդելները ենթադրաբար կկոչվեն Pro iPhone. դրանք կփոխարինեն iPhone XS, iPhone XS Max եւ iPhone XR սմարթֆոններին: Նորույթները հանդերձված կլինեն լրացուցիչ խցիկով, ինչը «թույլ կտա օգտատերերին՝ ավելի մեծ տարածություն ընդգրկել օբյեկտիվի տեսադաշտում», գրում Է գործակալությունը: Դրանցում նաեւ կտեղակայվի դեմքի եռաչափ սքանավորման սենսորի Face ID արդիականացված համակարգը: Բացի այդ, կմեծացվի սարքերի անջրաթափանցիկությունը, կնորացվի OLED դիսփլեյը, կհայտնվի A13 ավելի հզոր պրոցեսորը:
Միաժամանակ Bloomberg-ը նշում Է, որ նոր մոդելները չեն ապահովի հինգերորդ սերնդի (5G) շարժական կապը:
Ինչ վերաբերում Է 16-դյույմանոց Էկրանով MacBook Pro-ին, ապա այն ամենամեծը կդառնա ընկերության նոութբուքերի շարքում: Բացի այդ, Apple-ը պլանավորում Է թողարկել iPad Pro նոր պլանշետներ՝ «բարելավված ֆոտոխցիկով եւ ավելի հզոր պրոցեսորով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]