Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ամազոնիայի անտառներում հրդեհաշիջման ռեսուրսները չեն բավականացնում. Բրազիլիայի նախագահ

Ամազոնիայի անտառներում հրդեհաշիջման ռեսուրսները չեն բավականացնում. Բրազիլիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն օգոստոսի 22-ին հայտարարել Է, որ պետությունը բավականաչափ ռեսուրսներ չունի Ամազոնի անտառներում շուրջ երեք շաբաթ շարունակվող հրդեհները մարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա ելույթը:
Ելույթի ընթացքում, որի հեռարձակումն իրականացվել Է Facebook-ում նրա պաշտոնական Էջում, Բոլսոնարուն հայտարարել Է, որ իշխանություններն այժմ ուսումնասիրում են անտառային հրդեհների առաջացման պատճառները:
Սաստիկ հրդեհներն Ամազոնիայի անտառներում շարունակվում են երեք շաբաթ: Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի (INPE) արբանյակային տվյալների վերլուծության համաձայն, Ամազոնիայում անտառային հրդեհների մակերեսը 82 տոկոսով գերազանցում Է անցյալ տարի կրակի ճարակած տարածքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]