Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թեյլոր Սվիֆթը պլանավորում Է վերաձայնագրել Ջասթին Բիբերի մենեջերի կողմից գնված հին հիթերը

Թեյլոր Սվիֆթը պլանավորում Է վերաձայնագրել Ջասթին Բիբերի մենեջերի կողմից գնված հին հիթերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ցանկանում Է վերաձայնագրել իր առաջին վեց ալբոմների հիթերը: Այդ մասին նա օգոստոսի 18-ին հայտարարել Է CBS հեռուստաալիքի առավոտյան շոուի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ այդ ալբոմների նկատմամբ իրավունքները գնվել են մենեջեր Սքութեր Բրաունի կողմից:
Սվիֆթը հայտարարել Է, որ ձայնագրող ընկերությունը երգերի նկատմամբ իրավունքները վաճառել Է առանց իր գիտության: Նա նաեւ Բրաունին մեղադրել Է «չդադարող, մանիպուլյատիվ բուլլինգի» մեջ:
Իր երաժշտական կարիերայի սկզբում Սվիֆթը ձայնագրվել Է Նեշվիլի (Թենեսիի նահանգ) Big Machine լեյբլում:
Այնտեղ թողարկվել Է նաեւ «1989» ալբոմը, որը կատարողին «Գրեմմի» մրցանակ Է բերել տարվա ալբոմ եւ տարվա լավագույն վոկալ փոփ-ալբոմ անվանակարգերում:
Սվիֆթը Բրաունին մեղադրել Է իր երաժշտական ժառանգությունը ոչնչացնելու փորձի մեջ: Մենեջերը չի պատասխանել երգչուհի մեղադրանքներին:
Անցյալ տարի երգչուհին պարտավորագիր Է կնքել Universal ընկերության հետ:
Ինչպես նշում Է BBC-ն, հին կոմպոզիցիաների նոր տարբերակների ձայնագրումը արտիստներին թույլ Է տալիս վերահսկել դրանց օգտագործումը եւ գովազդից փող վաստակել միջնորդավճարների հաշվին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]