Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զելենսկին եւ Ջոնսոնը քննարկել են Ռուսաստանին G8-ի ձեւաչափ հրավիրելու թեման

Զելենսկին եւ Ջոնսոնը քննարկել են Ռուսաստանին G8-ի ձեւաչափ հրավիրելու թեման

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ ներկա պայմաններում անհնարին Է Ռուսաստանի վերադարձը G8-ի ձեւաչափ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ զրուցակիցները նշել են «G7-ին ՌԴ-ի անդամակցության վերականգնման անհնարինությունը, քանի դեռ Ռուսաստանը սիստեմատիկաբար խախտում Է միջազային իրավունքի նորմաները եւ խարխում եվրոպական եւ համաշխարհային անվտանգությունը»:
Ինչպես հայտնել են Զելենսկու մամուլի ծառայությունում, նա «հավաստիացումներ Է ստացել, որ այդ հստակ դիրքորոշումը կդրսեւորվի օգոստոսի 24 – 26-ը Ֆրանսիայում՝ «յոթնյակի» հերթական գագաթնաժողովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]