Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հարավային Օսիան ժամանակավորապես փակում Է Վրաստանի հետ սահմանը

Հարավային Օսիան ժամանակավորապես փակում Է Վրաստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակատարության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին հայտնել Է հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն:

«Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման 11-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների անցկացման կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 25-ի 20:00-ից (Երեւանի ժամանակով 21:00-ից) պլանավորվում Է քաղաքացիների անցման ժամանակավոր դադարեցում Վրաստանի հետ պետական սահմանի պարզեցված հատման վայրերում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Սովորական ռեժիմով անցակետերի աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 27-ի առավոտյան 06:00-ից, նշում Է Պետանվտանգության կոմիտեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]