Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հոնկոնգի կենտրոնում բողոքի ակցիայի են դուրս եկել հարյուրավոր դպրոցականներ

Հոնկոնգի կենտրոնում բողոքի ակցիայի են դուրս եկել հարյուրավոր դպրոցականներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 22-ի օրվա երկրորդ կեսին միջնակարգ դպրոցների հարյուրավոր աշակերտներ են հակակառավարական ցույցի հավաքվել Հոնկոնգի գործարար կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի հեռուստատեսությունը:

Սեւ շապիկներ հագած բարձրդասարանցիները շոգին նստած են հովանոցների տակ Ցենտրալ շրջանում եւ իրենց հանգիստ են պահում: Նրանք բռնել են «Պայքարում ենք հանուն մեր ապագայի» թռուցիկներ եւ կարգախոսներ: Ոստիկանությունը հավաքվածներին ցրելու ջանքեր չի գործադրում:

Դեռահասներից շատերը պատմել են, որ ակցիայի մասին իմացել են սոցիալական ցանցերից: Ցուցարարներն առաջադրում են հինգ պահանջ, այդ թվում՝ արտահանձնման օրենքի լիակատար եւ վերջնական հետկանչում, ոստիկանության գործողությունների հետաքննության համար անկախ հանձնախմբի ստեղծում, բողոքի ակցիաների բոլոր ձերբակալված մասնակիցների ազատում: Նրանք պահանջում են՝ այլեւս իրենց գործողությունները չդասակարգել որպես զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ հանդես են գալիս Հոնկոնգում ուղղակի դեմոկրատական ընտրությունների սահմանման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]