Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բրյուսելը որոշել Է խստիվ սահմանափակել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումը. FT

Բրյուսելը որոշել Է խստիվ սահմանափակել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումը. FT

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում Է մտցնել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործման խիստ սահմանափակումներ՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Օգոստոսի 22-ին այս մասին հայտնել Է The Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ կարգավորման նպատակն Է սահմանափակել «դեմքերի ճանաչման տեխնոլոգայի ոչ ընտրողական օգտագործումն» ընկերությունների եւ պետական մարմինների կողմից, ասել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը: Եվրոպացի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի «իմանալու, թե երբ են օգտագործվում իրենց տվյալները»՝ Եվրամիության կողմից արհեստական ինտելեկտի կարգավորման կանոնների վճռական վերանայման կապարակցությամբ:

Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան օրինականացնելու՝ Բրյուսելի պլաններն Էթիկական օրենքների ընդունման՝ Միության ծրագրի մի մասն են, որոնք կկարգավորեն արհեստական ինտելեկտը: Նախագծի հեղինակները, որը գտնվում Է մշակման վաղ փուլում, ձգտում են «ամրապանդելու հասարակայնության վստահությունը» դեմքերի ճանաչման համակարգերի նկատմամբ, հավելել Է պաշտոնյաներից մեկը:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որն ընտրվել Է Եվրահանձնաժողովի ղեկավար, հայտարարել Է, որ այդ պաշտոնում գտնվելու առաջին 100 օրվա ընթացքում ինքը կներկայացնի օրենք, որը կապահովի «եվրոպական համաձայնեցված մոտեցումն արհեստական ինտելեկտի օգտագործման մարդկային եւ Էթիկական ասպեկտների նկատմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]