Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թողարկվել Է Fox News-ում սեռական ոտնձգությունների մասին ֆիլմի թիզերը

Թողարկվել Է Fox News-ում սեռական ոտնձգությունների մասին ֆիլմի թիզերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lionsgate Movies-ը ցուցադրել Է Bombshell ֆիլմի առաջին թիզերը, որում գլխավոր դերերը կատարել են Շառլիզ Թերոնը, Մարգո Ռոբին եւ Նիկոլ Քիդմանը: Հոլովակը հրապարակված Է ստուդիայի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինոնկարը պատմում Է Fox News հեռուստաալիքի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ռոջեր Էյլսի սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների շուրջ ծագած սկանդալի մասին: Նրան մարմնավորել Է Ջոն Լիթգոուն: Շառլիզ Թերոնին բաժին Է հասել հաղորդավարուհի Մեգին Քելիի, իսկ Քիդմանին՝ Գրեթչին Կառլսոնի դերը: Մարգո Ռոբին խաղացել Է մտացածին հերոսուհու՝ գործադիր պրոդյուսեր Քայլա Փոսփայսիլի դերը: Պլանավորվում Է, որ կինոնկարը ԱՄՆ-ի վարձույթ կմտնի դեկտեմբերին:

Էյլսը Fox News-ը հիմնադրել Է 1996 թվականին եւ այն անփոփոխ գլխավորել մինչեւ 2016 թվականի հուլիսը: Նա պաշտոնից հեռացել Է սկանդալի ֆոնին: Գրեթչեն Կառլսոնն առաջիններից մեկն Էր, որն Էյլսին հրապարակավ մեղադրեց սեռական ոտնձգությունների մեջ եւ նրա դեմ դատական հայց ներկայացրեց: Ինչպես հայտնել Է Vanity Fair հանդեսը, Կառլսոնին 20 մլն դոլար Է առաջարկվել հայցը հետ վերցնելու դիմաց: ԶԼՄ-ների տվյալներով՝ ընդամենն Էյլսին ոտնձգությունների մեջ մեղադրել են տասից ավելի կանայք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]