Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Ակունք համայնքում ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Ակունք համայնքում ծանոթացավ 
շինարարական աշխատանքների ընթացքին

ԳԱՎԱՌ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Ակունք համայնք: «Արմենպրես»-ի  տեղեկացմամբ՝  մարզպետը դիտարկեց ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում գյուղի կենտրոնական փողոցից դեպի մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն օգոստոս ամսվա վերջերին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Գնել Սանոսյանը դիտարկեց նաեւ համայնքի խմելու ջրատարի մեկ կիլոմետր երկարությամբ ներքին ցանցի կառուցման աշխատանքները, որոնք ընթանում են սուբվենցիոն մեկ այլ ծրագրով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ակունքի համայնքապետարանը: Նույն ծրագրի շրջանակներում կառուցվում է նաեւ երկաթյա կիսախողովակներով ջրահեռացման համակարգ եւ ոռոգման ցանց մի քանի թաղամասերում: 
Գնել Սանոսյանն այցելեց նաև Ակունքի մանկապարտեզ, ծանոթացավ համայնքի միջոցների հաշվին համայնքային մի շարք խնդիրների կարգավորմանն ուղղված աշխատանքներին, տվեց ցուցումներ եւ հանձնարարականներ, սոցիալական եւ բնակարանային խնդիրների շուրջ քննարկում անցկացրեց ակունքցիների հետ:
Աշխատանքային այցի ավարտին մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Ակունք համայնքի «Էկոկաթ» պանրի արտադրամաս, շրջայց կատարեց արտադրամասերում, ծանոթացավ արտադրական պայմաններին եւ հզորություններին:   «Արտահանման ծավալներն այստեղ տարեցտարի կայուն աճ են գրանցում: Արտահանումն իրականացվում է հիմնականում Բելառուս եւ Ղազախստան: Արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է, տեղական շուկային բաժին է մնում արտադրանքի 30 տոկոսը»,-ներկայացրեց «Էկոկաթ» ձեռնարկության ղեկավար Արթուր Մովսիսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]