Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գեղարքունիքում ավարտվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման հերթական դասընթացները

Գեղարքունիքում ավարտվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման հերթական դասընթացները

ԳԱՎԱՌ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջեւ ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում արդեն 13 տարի է, ինչ «Ֆրանս Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպությունը Գավառ քաղաքում անցկացնում է ֆրանսերեն լեզվի ուսուցման արագացված դասընթացներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ընդհանուր ֆրանսերենի դասավանդումն իրականացվում է ավագ տարիքի դպրոցականների շրջանում, որի նպատակն է՝ աշակերտներին կողմնորոշել  դեպի ֆրանսերենը բարձրագույն   կրթության ընթացքում , ինչպես նաեւ ծանոթացնել ֆրանսիական մշակույթին ու պատմությանը:

Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում  դասընթացները  անցկացվել են  Գավառի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որին  մասնակցել են  դպրոցականներ, չափահաս տարիքի մարդիկ  Գավառ քաղաքից եւ շրջակա համայնքներից:  Ուսանողների թիվը  եղել է 140՝ տեղաբաշխված տարբերմակարդակների մի քանի խմբերում, 160 ժամ ընդհանուր ժամաքանակով: Դասընթացներն անցկացվել են շաբաթական 5 օր, օրական 3,5 ժամ տևողությամբ:

Օգոստոսի 21-ին կայացավ ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացի մասնակիցների  ավարտական հաշվետու համերգը, որի ընթացքում սովորողները կատարեցին մի շարք երգեր  ֆրանսերեն լեզվով:  Հաշվետու միջոցառմանը  հրավիրված էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:  «Ֆրանս Ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները, գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները: Նրա խոսքով Գեղարքունիքի մարզպետարան-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագիրն ունի միաժամանակ երեք առանցք՝ ֆրանսախոսություն, տուրիզմ, առողջապահություն, որոնց շրջանակներում փորձ է արվում ավելի խորացնել գործունեությունը, դրանով՝ նպաստելով երկու կողմերի համագործակցության առավել ընդլայնմանը: 

Մարզպետ Գնել Սանոսյանը ողջունել է ծրագրի ղեկավարներին, դասընթացավարներին եւ դասընթացի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ նման նախաձեռնությունը շատ անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզի երիտասարդների, ինչպես նաեւ դպրոցահասակների համար՝ օտար լեզուներ սովորելու, նոր   գիտելիքներ ձեռք բերելու եւ այն խորացնելու առումով:
«Ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում Իզերի դեպարտամենտալ խորհրդին՝ Գեղարքունիքի մարզում նման ծրագիր իրականացնելու համար: Իսկապես այս համագործակցության հիմքը, որ վաղուց դրվել է երկու մարզերի միջեւ, շատ արդյունավետ է, եւ ուրախությամբ կարող եմ ասել, որ տարեցտարի այն  ավելի է ամրապնդվում: Այս տարի մենք կթարմացնենք այն  հուշագիրը, որն  առկա է մեր եւ Իզերի դեպարտամենտի միջեւ   եւ կաշխատենք, որպեսզի համագործակցության  ոլորտներն ընդլայնվեն: Յուրաքանչյուր օտար լեզու սովորելը մեր կյանքում մեծ դերակատարություն է ունենում, սովորողների առջեւ բացելով  նոր հեռանկարներ: Ֆրանսերեն լեզուն հասարակ լեզու չի, եւ ես շատ ուրախ եմ, որ այսքան սաներ   արդեն կարողանում են տիրապետել ֆրանսերեն լեզվին: Ես վստահ կարող եմ ասել, որ մեր երեխաները գործուն մասնակցություն ունեն Գեղարքունիք-Իզեր  համագործակցության մեջ»,- իր խոսքում նշել է մարզպետ Գնել Սանոսյանը: Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին տրվեցին ֆրանսերեն լեզվի ուսուցման ավարտական վկայականներ: Ֆրանսերեն լեզվի ուսուցման հետ կապված ծախսերը հոգում են Գեղարքունիքի մարզպետարանը եւ Իզերի դեպարտամենտալ խորհուրդը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]